Ներկայացնում ենք ձեզ առանց մեկնաբանության:
Պահոց Նոյեմբեր, 2009-ի
Աշխարհի Տասնմեկերորդ Վախճանը
(2012) ֆիլմի լույս տեսնելով, ինչպես նաեւ Մայաների օրացույցների ու աշխարհի վերջի կանխատեսումների նկատմամբ աշխարհում մեծացող հետաքրքրությամբ թվում է ճիշտ ժամանակն է որ անդրադառնանք դրանց:
Աշխարհի վերջի մասին կանխատեսումների մեծ մասը կրոնական տեսանկյուն են ունեցել: Չնայած դրան, աշխարհիկ հասարակությունը իր էական նպաստն է ունեցել սարսափի տարածման գործում: Առայժմ արված կանխատեսումները կիսում են մի ընդհանուր դրույթ.- այն որ բոլորի կանխատեսած ժամկետները գալիս ու անցնում են:
Ահա դրանցից, տասը որոնք առայժմ չեն արդարացրել իրենց:
Կարդալ շարունակությունը… »
Երկիր Մոլորակը Երեւակի Օղակներով
Նորվեգիացի Ռոյ Պռոլը հրապարակել է մի շատ գեղեցիկ անիմացիոն աշխատանք, որի մեջ նա պատկերացնում է Երկիր մոլորակը շրջապատված Երեւակի օղակներով:
Վայելեք այն Ավե Մարիայի ընկերակցությամբ:
Հիշեցնենք որ եռաչափ մոդելավորումը կատարվել է 3DS MAX ծրագրով:
Կաշառակեր Հայաստան
Կաշառակերությունը հասարակության համընդհանուր շահերի թերեւս ամենաահարկու թշնամին է: Խորը կաշառվածության դեպքում, հասարակության մեջ բարեփոխումները դառնում են պատահական կամ արտածին: Կարդալ շարունակությունը… »
Մշակույթների Բախումը
Դե բնականաբար դու գիտես քո տեսակետը ներքեւի նկարում շատ պարզորեն պատկերված հարցում:
Եթե հարցին մակերեսայինորեն չմոտենաս… ի՞նչ ես կարծում, դու սեւերո՞վ ես խաղում թե սպիտակներով… Կարդալ շարունակությունը… »
Տղամարդիկ Ինչպիսի Կանանց են Սիրահարվում
Բրիտանացի գիտնականների հետազոտությունները բացահայտել են, որ տղամարդիկ առավել բարձր են գնահատում մեղմ ձայնը որպես կանացիության ցուցանիշ: Ավելին, նրանք դա ընկալում են որպես կանացի գեղեցկության էտալոն: Մասնագետների հավաստմամբ, որքան մեղմ է կնոջ ձայնը նա այդքան գրավիչ է տղամարդկանց համար:
Ըստ բացահայտման, մեղմ խոսքը լսելիս, տղամարդկանց ուղեղում ակտիվանում են սերունդ թողնելու ցանկությունը խթանող կենտրոնները եւ նրանք առանց գիտակցելու սիրահարվում փաղաքշաբար խոսացող կնոջը:
Ազգասեր երեւանյան գործարարներին առաջարկում եմ Մեղմ Խոսքի Կանանց Դպրոց հաստատել:
Մեծն Կուբիստը — Հետադարձ Հայացք
Պարզապես հետաքրքիր էր կազմել մեծ վարպետի, կամ լավ՝ ամբողջական անունով նշեմ Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Ruiz y Picasso-յի առավել հայտնի կտավների ժամանակագրական տեսանկյունից հետադարձ ցուցադրումը…
Չկարողացա չհրապարակել մինչեւ կայքի դիզայնի ավարտը: Երեւի դիզայնը ընթացքում մշակենք:
Կարծում եմ ոմանց կհետաքրքրի:
Ուշադրություն
Մեծ եւ հարմարավետ մասշտաբով դիտելու համար, սեղմեք նկարի ներքեւի ձախ մասում գտնվող քառանկյունի վրա եւ ԹԵՐԹԵ՜Ք:





