TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

Աշխարհի Տասնմեկերորդ Վախճանը

Հրապարակել է TheBlogger -ը 29-Նոյեմբեր-2009 -ին

(2012) ֆիլմի լույս տեսնելով, ինչպես նաեւ Մայաների օրացույցների ու աշխարհի վերջի  կանխատեսումների նկատմամբ աշխարհում մեծացող հետաքրքրությամբ թվում է ճիշտ ժամանակն է որ անդրադառնանք դրանց:

Աշխարհի վերջի մասին կանխատեսումների մեծ մասը կրոնական տեսանկյուն են ունեցել: Չնայած դրան, աշխարհիկ հասարակությունը իր էական նպաստն է ունեցել սարսափի տարածման գործում: Առայժմ արված կանխատեսումները կիսում են մի ընդհանուր դրույթ.- այն որ բոլորի կանխատեսած ժամկետները գալիս ու անցնում են:

Ահա դրանցից, տասը որոնք առայժմ չեն արդարացրել իրենց:

ՍենեկաՍենեկա, 79 մթ

Դեռեւս արդի ժամանակների ամենահին հիշատակվող աշխարհի վախճանի մասին մարգարեացումը դա Հռովմեացի փիլիսոփա Սենեկայինն է, ով մահացել է 65մթ.: Նա ասել է՝ «Այս ամենը ինչն այսօր տեսնում ու զմայլվում ենք վառվելու է տիեզերական կրակի մեջ, տեղ բացելով մի նոր, արդար եւ ուրախ աշխարհի»:

Տարիներ անց, 79 թվականին երբ Վեզուվիոս հրաբուխը ժայթքեց, հռովմեացիներից ոմանք հավատացին որ դա Սենեկայի գուշակած վերջի նախանշանն է:

Հավ Մարգարեն Լիդսից 1806

Պատմությունը հիշում է բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ սկսում են հայտարարել Հիսուսի երկրորդ գալստյան ճշգրիտ օրը: Դրանցից երեւի ամենազավեշտալին 1806-ին Անգլիական Լիդս քաղաքի Հավ Մարգարեն էր: Այնտեղ լուրեր սկսեցին տարածվել, որ հավը ձվեր է ածում որոնց վրա գրված է «Քրիստոս գալիս է»: Աստիճանաբար մարդիկ սկսեցին հավատալ, որ աշխարհի վերջը անխուսաբելի է… Մինչեւ մի հետաքրքրասեր մարդ որոշեց իր սեփական աչքով տեսնել մարգարեական ձվադրման մանրամասները եւ հայտնաբերեց զեղծարարին: Վերջինս խոստովանեց, որ քայքայիչ թանաքով անձամբ գրում էր ձվերի վրա ապա ձուն վերատեղադրում հավի մարմնի մեջ:

Վիլիամ ՄիլլերՄիլլերականները- Ապրիլ 23, 1843

Վիլիամ Միլլեր անունով Նոր Անգլիացի մի ֆերմեր, մի քանի տարի շարունակ Աստվածաշունչը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հանգեց այդ եզրակացության, որ Աշխարհի վերջի համար Աստուծո նախատեսած օրը կարելի է վերծանել սուրբ գրային մեկնաբանությամբ: Այսպես նա սկսեց բոլոր նրանց ում նա հանդիպում էր քարոզել, որ աշխարհի վերջը տեղի է ունենալու 1843-ի մարտի 21-ից մինչեւ 1844-ի մարտի 21-ը: Նրա ակտիվ հրապարակումներով եւ քարոզներով նա համախմբեց հազարավոր հետեւորդների (որոնք ճանաչվում են որպես Միլլերականներ): Վերջիններս որոշեցին որ փաստացի օրը 1843-ի ապրիլի 23-ն է: Շատերը վաճարեցին իրենց ունեցվածքը համարելով, որ դրանց կարիքը այլեւս չեն ունենալու: Բայց երբ վրա հասավ ապրիլի 23-ը բայց Հիսուս չեկավ, խումբը աստիճանաբար լուծարվեց: Նրանց ում դուր էր եկել այդ խմբի ոգին, շարունակեցին խմբավորված մնալ եւ այսօր ծանոթ են Ադվենտիստների Յոթերորդ Օրվա Եկեղեցի անունով:

Չարլս ՌասըլԵհովայի Վկաներ

Գուցե ամենաջրիկ գուշակները Եհովայի վկաներն են եղել: Նրանք միշտ էլ գիտեն, երբ է աշխարհի վերջը: Այս անգամ սխալվեցի՞ն, հոգ չէ. նրանց ղեկավարությունը շուտով կասի, երբ է լինելու իսկական վախճանը: Այսպես՝ 1874, 1878, 1881, 1910, 1914, 1915, 1918, 1920, 1925, 1941, 1975, 1994: 1995-ին նրանց առաջնորդը հայտարարեց «մենք գիտենք որ վերջը շատ մոտ է, բայց ինչպես Հիսուս է ասել, ոչ ոք չի կարող ստույք իմանալ ճշգրիտ օրը:» Իսկ տրամաբանությունն այսպես է. 1975 գուշակությունը կապվում էր իրենց հաշվարկներով Ադամի ստեղծման 6000 տարեդարձի հետ, 1000 տարի յուրաքանչյուր մեկ արարչական օրվա հաշվարկով: Ասենք թե տրամաբանում են… ու սխալվել են… Իսկ հիմա փոքր ուղղում են կատարում իրենց տրամաբանության մեջ: Ոչ թե Ադամի, այլ Եվայի արարման 6000 տարեդարձն է լինելու մեծ վախճանի օրը, բայց դե չկա ստույգ հիշատակում Եվայի արարման օրվա մասին: Դրա համար էլ հնարավոր չէ գուշակել ճշգրիտ օրը… Բայց նրանք վստահեցնում են, որ վերջը — ի դեպ՝ ինչպես միշտ– շատ շուտով կգա… ու շտապ հարկավոր է դառնալ Եհովայի վկա…

Ջոզեֆ ՍմիթԵրկրորդ Գալուստը 1891-ի՞ն

Ջոզեֆ Սմիթը, ով հանդիսանում է Մորմոնական եկեղեցվո հիմնադիրը, 1835 թվին եկեղեցվո առաջնորդներին ասել է, որ Աստված նրան հաղորդել է թե Հիսուս պիտի վերադառնա 56 տարուց…
Լինելով շատ լուրջ մարդ, Սմիթը չէր հասկացել, որ Աստված կատակ էր անում:

Հալլեյի Գիսաստղը, 1910

Հալլեյի Գիսաստղը1881-ին մի աստղագետ սպեկտրալ անալիզի շնորհիվ հայտնաբերեց, որ խնդրո առարկա գիսաստղի պոչը պարունակում է խիստ թունավոր՝ ցիանիդ գազը:

Հայտնագործությունը գիտական շրջանակներում չափավոր հետաքրքություն վայելեց մինչեւ մեկ այլ գիտնական հայտնաբերեց, որ 1910-ին Երկիր մոլորակի ուղեծիրը հատվելու է գիսաստղի պոչի հետ: Նյու Յորք Թայմզի եւ այլ թերթերի խորագրերը նշում էին, որ մթնոլորտը պիտի լցվի թունավոր գազով, համատարած խուճապ առաջացնելով Միացյալ Նահանգներում եւ դրա սահմաններից դուրս: Իրավիճակը մնաց լարված մինչեւ գիտնականները հավաստիացրեցին, որ խուճապը անհիմն է:

Պետ Ռոբերտսոն, 1982

1980-ի մայիսին, հեռուստաավետարանիչ եւ Քրիստոնեական Կոալիցիայի հիմնադիր հոգեւորականների շրջանակներում որոշ հեղինակություն վայելող Ռոբերտսոնը, զարմացրեց եւ ահաբեկեց շատերին երբ հակառակ Մաթեոսի Ավետարանի 24:36 համարին (Բայց այդ օրվա եւ ժամվա մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:) նա իր «700 Ակումբ» հեռուստաշոույի ակնդիրներին հայտարարեց, որ նա գիտի երբ է լինելու աշխարհի վերջը եւ ասաց՝ «Ես երաշխավորում եմ ձեզ, որ 1982-ի ավարտին Երկրի վրա տեղի է ունենալու դատաստան»:

MASS SUICIDEԴրախտի Դարպասը, 1997

Երբ 1997-ին Հեյլ-Բոփ գիսաստղը հայտնվեց երկնակամարում, լուրեր տարածվեցին որ NASA-ի եւ աստղագիտական հասարակության հավաստմամբ, գիսաստղին հետեւում է մի այլմոլորակային տիեզերանավ: Չնայած նրան, որ անձնական մի լավ աստղադիտակ ունենալու դեպքում ամեն ոք կարող էր հերքել այդ լուրերը, ռադիոյի մի հաղորդում հրապարակվեց նվիրված այդ երեւույթին: Այս պնդումները հանգեցին նրան, որ Դրախտի Դարպասը անունով Սան Դիեգոյի մի ՉԹՕ-ական կուլտ եզրակացրեց որ ուրեմն աշխարհի վերջն է: Իրականում դա այդպես էլ եղավ նրանցից 39-ի համար որոնք ինքնասպանություն գործեցին 1997-ի մարտի 26-ին:

Միշել դը ՆոստրադամուսՆոստրադամուս, 1999 Օգոստոս

Միշել դը Նոստրադամուսի խիստ գաղտնագրած ու մեթաֆորային գրությունները ավելի քան 400 տարի հետաքրքրել են մարդկանց: Իր գրությունների մեջ, որոնց ճշտությունը մեծապես պարտական է օգտագործած ճկուն լեզվի ու լիրիկական մեկնաբանություններին, որոնք թարգմանվել ու վերաթարգմանվել են տասնյակ տարբերակներով: Ամենահայտնի քառյակներից մեկում նա ասում է «1999 տարվա յոթերորդ ամսին, Երկնքից պիտի գա ահի մեծ արքան»: Նոստրադամուսի նվիրյալները շատ մտահոգ էին, որ այս քառյակում նա հավանաբար Արմագեդդոնի մասին է նշում:

Y2K, 2000 Հունվարի 1

Երբ անցած դարը սկսեց մոտենալ իր ավարտին, բազմաթիվ մարդիկ սկսեցին մտահոգվել, որ համակարգիչները կարող են կործանել աշխարհը: Բանն այն էր որ գիտնականները 70-ականներին նկատեցին համակարգչային դիզայնի մի թերություն: Այսպես առկա համակարգերը չէին կարող տարբերակել 2000-ի եւ 1900-ից որովհետեւ վաղ ծրագրավորողները խնայել էին սուղ բայթերը եւ տարեթվի համար հատկացրել՝ միայն 2 նիշ: Ոչ ոք չգիտեր ինչ է տեղի ունենալու: Ոմանք վախենում էին, որ չէին բացառում էլեկտրամատակարարման ընդհատումներից մինչեւ միջուկային աղետ: ԱՄՆ-ում զենքերի վաճառքը աննախադեպ աճեց, շատերը պատրաստվում էին այնպես որ կարողանան երկար ժամանակ գոյատեւել իրենց բունկերներում:

Սպասումները դարձյալ չարդարացան եւ չհաշված մի քանի աննշան խնդիրների, 2000 թիվն էլ անցավ-գնաց:

Եւ Ահա Տասնմեկերորդը…

Պատկերացնենք, որ ձեզ առաջարկում են մի պատկառելի գումար՝ դրամաշնորհի տեսքով, որպեսզի դուք հյուսեք մի տրամաբանություն 2015-ի ենթադրյալ աշխարհի վերջի մասին: Գումարը տալիս են, որովհետեւ այդ տեսության զարգանալու դեպքում, նրանք շատ ավելի մեծ շահույթ են ունենալու… բայց դա ձեր գործը չէ:
Իսկ ձեզ կմնա համոզիչ մի պատմություն հորինել ու քաղցր կյանքը վայելել: Ի՞նչպիսին կլինի ձեր ընտրությունը. կհրաժարվե՞ք արդյոք գայթակղությունից նույնիսկ տեսնեք, որ ձեր բանահյուսության ելքը մարդկության համար անկանխատեսելի կարող է լինել:

Հիշեցնեմ, գումարը կլորիկ է իսկ Հավայան կղզիները ջերմ…

Եզրակացություն

Իսկ եթե լուրջ՝ ապա հիշեցնենք որ նույնիսկ Արեգակն է մի օր վախճանվելու:
Բայց գործնականում, դրա մասին մտահոգվել պետք չէ…

Եղե’ք բարի եւ ապրե’ք այսօր:

Հրապարակե'ք
  • Facebook
  • Twitter
  • Google Bookmarks
  • StumbleUpon
  • Digg
  • del.icio.us
  • Technorati
  • Print
  • RSS
Այս նյութի հղումը ուղարկեք ձեր ընկերոջը

2 մեկնաբանություն to “Աշխարհի Տասնմեկերորդ Վախճանը”

  1. Parev @nger jan
    shad havnetsa Աշխարհի Տասնմեկերորդ Վախճանը video-n

  2. TheBlogger says:

    Եթե ուզես, ֆիլմը ունեմ…

Մեկնաբանել

Այս էջի պարունակությունը պահանջում է Adobe Flash Player-ի ավելի նոր տարբերակ: Խնդրում ենք այն բարեկարգել:

Get Adobe Flash player

Հովանավորներ
Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes