TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

Պահոց Հունվար, 2010-ի

Գեւորգ Մուրադի Արվեստը

Հրապարակել է sparrow-ը 29-Հունվարի-2010-ին

Եթե չեմ սխալվում, վերջին անգամ 11 տարի առաջ եմ տեսել Գեւորգին…
Կես գիշեր էր… Վերադառնում էի տուն: Աբովյան-Մոսկովյան խաչմերուկն ամայի էր: Անսպասելիորեն խավարի միջից համարյա ծիրանագույն լույսի մեջ մարմնավորվեց Գեւորգը՝ ժպիտը դեմքին: Նա կարկամած քայլերով մոտեցավ ինձ ու միանգամից զգացի, որ կարեւոր բան ունի հարղորդելու: Այդպես է լինում երբ զգում ես որ բաժակդ լցված է ու գերլցված:
Եղբայրական զրույցը կարճ էր: Բառերը մոտավոր եմ հիշում, բայց բովանդակությունն այսպիսին էր:

—Չմտածես որ խմած եմ, սկսեց նա… Պարզապես արդեն երկու գիշեր չեմ քնել: Գյումրվա Բիենալեյում էինք:

…Ընկերս ինձ համար նվագում էր տրոմբոնով ու ես իր նվագով ներշնչված նկարում էի ու ներշնչում նրան:
Խոսքով չեմ կարող արտահայտել ինչպիսի փոփոխություն է իմ մեջ կատարվում: Անգամ պարզ ու հասարակ գիծը որ քաշում եմ… հիմա տարբեր է…

Գեւորգի այդ հոգեւոր վիճակը միշտ աչքիս առաջ է, հիշեցնելով թե, առհասարակ՝ մարդ որքան երջանիկ կարող է լինել…

Ստորեւ ծանոթացեք Գեւորգ Մուրադի հերթական կենդանի կատարումը Տամբուկոյի՝ Մեքսիկայի Հարվածային Անսամբլի հետ 2007թ.: Շատ գեղեցիկ աշխատանք է.—

Նաեւ այցելեք Գեւորգ Մուրադի կայքը

Մեծ Պահքն Սկսվում է Փետրվարի 15-ին

Հրապարակել է sparrow-ը 27-Հունվարի-2010-ին

Կարճ ժամանակ է մնում Մեծ Պահքի սկզբին:

Շատերը գիտակցելով սննդի չարաշահման երեւույթը—երբ սնվում ենք ոչ թե մարմնի կարիքի սահմաններում այլ մտքի, ցանկանում են Մեծ Պահքը պահել, չնայած դրան որ հոգեւոր կամ կրոնական հետաքրքրություն չունեն:

Հաճախ եմ լսել մարդկանցից ովքեր չեն սկսել Մեծ Պահքը կամ Պասը պահել, որովհետեւ պարզապես դրա սկսելու օրը չեն իմացել,հետո էլ «Կիսատ պաս պահելս որն է» ասելով չեն էլ շարունակել:

Այստեղ կան երկու կետ, որոնց ուղղությամբ ձեր ուշադրությունը կուզենայինք հրավիրել.-

  1. Մեծ Պահքը անձնական փորձառություն է: Դա կպահեք ինչպես դուք կպահեք: Եթե կատարեք հոգեւոր հայրերի ընդունած ձեւաչափով դա կդառնա Մեծ Տոն եւ առավել օգտակար կլինի:
  2. Եթե աշխատեք պահել ձեր կարողության սահմանում, բայց առանց ինքնախաբկանքի ջանաք մաքրել ձեր միտքն ու մարմինը դա նույնպես շատ օգտակար կարող է լինել:

Անդամակցեք մեր Մեծ Պահք Facebook Group-ին, բաժնեկցեք Մեծ Պահքի ձեր փորձառությունը եւ ստացեք հիշեցումներ, բաղադրատոմսեր եւ ոչ միայն:

Եւ վերջում, Մեծ Պահքը ինչ-որ վարձքի դիմաց չի պահվում:
Գուցե դա մի ձայն է, որ բխում է մեր էության խորքից եւ կանչում է մեզ զարթնելու մեր էգոյի վարաքույրի տակից եւ տեսնելու գեղեցիկ ու բարի կյանքը, որ պարզապես «Է»:

Երբ Բարկանում Են Իտալուհիները

Հրապարակել է sparrow-ը 27-Հունվարի-2010-ին

Ֆորմուլա 1-ի գրանպրիների վեցակի հաղթող Ռիկարդո Պատրեզեն տիկնոջը ցույց է տալիս Խերեզի մրցուղին… Կինը տեղյակ չէ, որ այս ամենը տեսագրվում է…

Երկար Սպասված Ձյունն Սկսվեց

Հրապարակել է sparrow-ը 25-Հունվարի-2010-ին

Քիչ էր մնում հավատայինք, որ այս տարի ձմեռը այդպես էլ Երեւան չի այցելելու…

Վերջապես տեղումներն սկսվեցին:

Բոլորիդ անփորձանք երթեւեկություն:

Ջաաաաաաաաա՜ն Երկուշաբթի

Հրապարակել է TheBlogger-ը 18-Հունվարի-2010-ին

Երբ Զինվորը Զարթնեց

Հրապարակել է TheBlogger-ը 10-Հունվարի-2010-ին

Այս էջի պարունակությունը պահանջում է Adobe Flash Player-ի ավելի նոր տարբերակ: Խնդրում ենք այն բարեկարգել:

Get Adobe Flash player

Հովանավորներ
Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes