Բաղադրությունը
- 500 գրամ փախլավայի շերտավոր խմոր
- 0,5 թեյի գդալ դարչին
- 100 գրամ հալած յուղ, կարագ
(կամ պասային տարբերակի համար` բուսական յուղ կամ մարգարին) - 600 գրամ շաքարավազ
- մի պտղունց լիմոնի աղ
- 400 մլ ջուր
Պատրաստման Եղանակը
Փուռը նախորոք տաքացնել մինչեւ 220°C:
Ջուրն եռացնել: Ավելացնել շաքարավազը եւ 5-10 րոպե եռացնել: Ավելացնել լիմոնի աղը: Վերցնել կրակից ու թողնել որ սառչի:
Վերցնել փռի տապակը եւ այն յուղել: Սկսել շերտավոր խմորը դարսել դրանց արանքում քիչ յուղ քսելով: Շերտերի կեսը դարսելուց հետո լցնել դարչնով խառնված ընկույզի մանրացրած միջուկը: Հնարավոր է նաեւ ըստ ցանկության միջուկը բաժանել մի քանի շերտի:
Շարունակել դարսել մնացած շերտերը դրանք փոքր-ինչ յուղելով:
Դանակով կտրատել ըստ ցանկության՝ փախլավայաձեւ, քառակուսի կամ եռանկյունաձեւ, այնպես որ եփելուց հետո շաքարաջուրը լավ ներծծի:
Մնացած յուղը ավելացնել վրան:
Դնել փռի մեջ 50-60 րոպե՝ մինչեւ կարմրելը:
Հանել եւ անմիջապես վրան ավելացնել նախորոք պատրաստված շաքարաջուրը:
Կարելի է զարդարել ընկույզի հատիկներով կամ մանրույքով:
Մատուցել սառը վիճակում:
Հազար անուշ:
Այս նյութի հղումը ուղարկեք ձեր ընկերոջը


