Այս տեսագրությունը պատրաստել են Դավիդ եւ Դան Նյուկոմբերը: Օգտագործելով timelapse եղանակը, նրանք բավականին բարդ աշխատանք ենք կատարել:
Արդյունքը ինչ խոսք՝ հրաշալի է:
Այս եղանակով, օգտվելով համակարգչից կամ լուսանկարչական խցիկի հատուկ ունակություններից, լուսանկարիչը կարգավորվող հաճախականությամբ պարբերաբար նկարում է տեսարանը: Հետագայում այդ կադրերը միացնում իրար շարժապատկերի մի հոսքի մեջ:
Ինձ ամենից շատ տպավորեցին ներքեւում թափառող ամպերը:
Խորհուրդ եմ տալիս դիտել HD տարբերակը: Դրա համար, դիտումը սկսելուց հետո սեղմեք 360p կոճակն ու ընտրեք ձեր էկրանի հնարավորություններին համապատասխանող առավելագույն լուծելիության աստիճանը (resolution):