TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

Առաջին Անգամ Լրագրողների Հասարակության Մեջ

Հրապարակել է TheBlogger -ը 15-Մարտ-2010 -ին

Երեւանի Կոնյակի Գործարանի հրավիրած մամլո ասուլիսին մասնակցելու առիթով, առաջին անգամ ինձ առիթ ընծայվեց ուղեկցել եւ առնչվել մոտավորապես քսան լրագրողների հետ, մարդիկ՝ ում լուսաբանումներին բազմիցս առնչվել էի բայց անձամբ ցայս չէի ճանաչել:

Մամլո ասուլիսը տեղի էր ունենալու Տավուշի Բերդ քաղաքում: Ճանապարհը երկար էր բայց չհասցրեցի ձանձրանալ: Հարեւանությամբս նստող լրագրողները համարյա ամբողջ ճանապարհին աշխատանքային զավեշտալի միջադեպեր  էին պատմում ու ծիծաղում: Համարյա Ծիծաղի Տունն էր բայց անիվների վրա…

Աշխատանքային այցի պաշտոնական մասը շատ արդյունավետ անցավ, որին կարող եք ծանոթանալ իմ երեկվա հրապարակած նյութից:

Գործարանի ճաշարանում մատուցված ճաշից հետո շարժվեցինք դեպի Ենոքավանից մի քանի քիլոմետր անդին գտնվող Ապագա Գոմեր ակտիվ հանգստի ակումբը: ԵԿԳ-ի մտահղացած հետաքրքիր հանգստյան օրվա նպատակը թեեւ անհասկանալի էր մնացել որոշ լրագրողների համար, ինձ թվում է այն պարզապես խրախուսանքի եւ դրական լիցք հաղորդելու հնարավոր առիթը բաց չթողնելն էր:

Անունը անսովոր կամ նույնիսկ հանելուկային հնչելով մեկտեղ վստահեցնում եմ, որ լինելով Ապագա Գոմեր ակտիվ հանգստի ակումբում դուք կհասկանաք անվան տրամաբանությունը: Հայաստանում դեռեւս նման հանգստյան տարածք տեսած չեք լինի… Այստեղ գեղեցիկ առանձնատների շուրջ սարի լանջին շատ հետաքրքիր կերպով ձեւավորվում է ակտիվ կյանքի համար նախագծած մի ընդարձակ տարածք: Առկա են երկու մեծ ավազան (հավանաբար հետագայում ձկնորսությամբ զբաղվել ցանկացողների համար—TheBlog.am,) տարածք հատուկ սկսնակ ձիավորների, հսկայական գոմ բազմաթիվ ձիերի համար: Առկա են տեսակավոր թամբեր, տարբեր տարիքի ու ձիավարման ոճերի համար: Ձիերով ասենք կարելի է 15 րոպեում հասնել հարեւան Ենոքավան գյուղ: Ակումբի ուղեցույցի օգնությամբ կարելի է մեկնել արշավների: Ի դեպ՝ ակումբը անմիջապես շրջափակված է խիտ անտառով, որտեղ մերթ ընդ մերթ հնարավոր է հանդիպել տարատեսակ վայրի կենդանիների, թեեւ ինձ դա չհաջողվեց… կամ էլ դա նրանց չհաջողվեց… Լսեցի նաեւ ինչ-որ ամենագնացներով հնարավոր երթերի մասին…

Ընթրիքից հետո խարույկի համար հատուկ նախատեսած վայրում հավաքվեցինք: Գեւորգի կիթառի ու դուդուկի երգի ու նվաքի մթնոլորտում ժամանակը աննկատ անցավ եւ օրը ավարտվեց: Բայց այդ մտքի հետ համաձայն չեր պարոն Սուրենը, ով ընդունարանի տարածքում կիթառով ու ստեղնաշարով յուրահատուկ դասական համերգ էր կազմակերպել… էլ Բախ, էլ Շոպեն…

Ես էլ օրվա նկարներս որոշեցի մշակել: Մինչեւ համակարգիչս բերեցի ժողովուրդն սկսեց Մաֆիա խաղալ: Մեկ անգամ հեռուստացույցով էի տեսել այս խաղը: Սա էլ երկրորդն էր: Ինձ շատ հետաքրքիր էր կողքից հետեւել խաղացողների հոգեբանական տրամաբանությանը: Բայց պետք էր չչարաշահել եւ զբաղվել ամենասուրբ գործով՝ քնելով, որովհետեւ վաղ առավոտյան պետք էր լուսանկարել:

Առավոտյան ճիշտ լուսաբացին զարթնեցի եւ դուրս եկա: «Որսորդությունս» անպտուղ չէր…

Նախաճաշից հետո ըստ նախասիրության՝ կամ արշավ կամ ձիավարություն: Ես արշավողների հետ մեկնեցի ու դարձյալ մի քանի հետաքրքիր լուսանկար որսացի:

Սենեկակիցս՝ Արմենն էլ իր ծննդյան օրով, մեր զրույցի ընթացքում ֆինանսական մտածելակերպի մի նոր ասպարեզ բացեց ինձ համար: Այն ընդունեցի որպես ազնիվ նվեր:

Լրագրողների եւ Ապագա Գոմերի հետ այս շփումս շատ դրական լիցք հաղորդեց ինձ: Հիմա մի քիչ ավելի պարզ եմ պատկերացնում նրանց հոգեբանությունը, աշխատանքային տրամաբանությունն ու դժվարությունները…

Ի միջի այլոց նկատեցի որ լրագրողները բավականին լավ բանակցողներ են… Նրանք ժամերով համոզում էին, որ նկարները տեղում փոխանցեմ նրանց… ու պատկերացրեք՝ քիչ էր մնում համոզեին, հա՜…

Ուշագրավ էր այն, որ նրանք մեծավ մասամբ երիտասարդ էին՝ ուսանող կամ նոր ավարտած: Երեւի կարելի է տրամաբանել, որ նրանք հիմնականում հետագայում կարողանում են ավելի հարմար աշխատանքի տեղավորվել (կամ էլ ավելի պայծառ՝ ամուսնանալ) ասպարեզ բացելով նորեկներին:

Լրագրողական ռեսուրսների շուկայական տրամաբանությունը պարզ է.- հասարակությունը որքան բարձր է գնահատում եւ արժեվորում հանրապետության իրավիճակի ազդեցությունը սեփական կենցաղի վրա, այդքան էլ «բարձր» է գնահատվում լրագրողի աշխատանքը: Հետեւաբար մոտ ժամանակներում այն չի կարողմի ամբողջ կյանք նվիրաբերելու չափ գրավիչ լինել…

Եղեք հիմա եւ այստեղ

Հրապարակե'ք
  • Facebook
  • Twitter
  • Google Bookmarks
  • StumbleUpon
  • Digg
  • del.icio.us
  • Technorati
  • Print
  • RSS
Այս նյութի հղումը ուղարկեք ձեր ընկերոջը

7 մեկնաբանություն to “Առաջին Անգամ Լրագրողների Հասարակության Մեջ”

  1. Լրագրող says:

    Շատ քաշված եք գրել, բլոգը պետք է ավելի համարձակ լինի, կարծես Պիոներ Կանչ թերթի լրագրողի նյութ լիներ

  2. TheBlogger says:

    Գուցե եւ…
    Շնորհակալ եմ թե կարդալու թե քննադատելու համար:

  3. Maya says:

    Karo jan, shat zgacvats em nkarneri hamar: Gexecik ayd orva husher@ indz hamar kmnan henc qo fotoneri shnorhiv: Apaga Gomeri masin nyutd shat lavn er, apres! Ete mi angam el miasin chanaparh gnanq, xostanum em` aynqan tsitsaxecnem, vor tsitsaxic paytes:)))))))))

  4. TheBlogger says:

    Ծիծաղդ ու խինդդ անսպառ լինի, Մայա ջան:
    Որ ստացվեց ու էլի միասին ճանապարհ գնացինք, աչքիս նախօրոք ծանրամարտիկի գոտիներից պետք պիտի լինի ճարել…

  5. Լուսինե says:

    Շնորհակալություն, լավ լուսանկարների և նյութի համար: Կարող եք մի անգամ էլ Ձեր արշավախմբով շարունակել ճանապարհն ու գնալ Լաստիվեր, տպավորությունները պակաս չեն լինի:

  6. TheBlogger says:

    Խնդրեմ Լուսինե ջան,
    Ես էլ եմ շնորհակալ քեզնից եւ բոլոր մասնակիցներից:
    Բա Լաստիվերի մասին շուտ ասեիր… Հիմա որտեղի՞ց էդ խումբը նորից հավաքենք… Երեւի հնեցման արտադրամասի գործարկման մամլո ասուլիսին սպասենք, չէ՞…

  7. GAYANE says:

    Karo jan shatttttt gexecik ev hrashali nkarner en. anmorac husher mer champordutyunic. Asem vor lragroxneri het chanaparhordutyunnery misht el urax ev lav en ancnum, Cicax ev tpavorutyunner inchqan uzes. Hamecir…….

Մեկնաբանել

Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes