TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

Մարտի 12-ին, Երեւանի Կոնյակի Գործարանը Տավուշի Բերդ քաղաքի իր մասնաճյուղում մամլո ասուլիս էր կազմակերպել: Առիթը թորման նոր արտադրամասի գործարկումն էր:

Չնայած դրան որ սարքավորումները մի քանի ամիս առաջ արդեն մոնտաժված էին, ընկերության ղեկավարությունը պաշտոնապես այն կայացած համարեց միայն լիարժեք արտադրական ծանրաբեռնվածությամբ աշխատելուց հետո: Բանն այն է, որ կոնյակագործության պրոցեսների մեծ մասը սեզոնային բնույթ է կրում եւ թորման պրոցեսը սկսվում է ձմռանը:

Ֆրանսիական արտադրության թորման պղնձյա սարքավորումները շատ գեղեցիկ էին: ԵԿԳ արտադրության տնօրեն Ֆիլիպ Թիբոյի խոսքերով կրկնակի թորման տեխնոլոգիան, որը կիրառվում է այստեղ ամենաշահավետը չէ, բայց տալիս է բարձրագույն որակի կոնյակի սպիրտ:

Մի քանի տարվա պատմություն ունեցող արտադրամասը համապատասխանում է ISO ստանդարտներին: ԵԿԳ գործադիր տնօրեն՝ Արա Գրիգորյանի խոսքերով այն կշարունակի բարեկարգվել եւ բոլոր առումներով կդառնա օրինակելի գործարան:

Բերդի քաղաքապետ՝ Անդրանիկ Շառյանի խոսքերով ԵԿԳ-ի այս մասնաճյուղը հանդիսանում է քաղաքի միակ գործարանը:

Երեւանից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Բերդ քաղաքը կարելի է հասնել մոտավորապես երեք ու կես ժամում:

Ներքեւում կարող էք ծանոթանալ լրագրողական այցի լուսանկարչական լուսաբանմանը:

Շարունակությունը՝ վաղը…

Հրապարակե'ք
  • Facebook
  • Twitter
  • Google Bookmarks
  • StumbleUpon
  • Digg
  • del.icio.us
  • Technorati
  • Print
  • RSS
Այս նյութի հղումը ուղարկեք ձեր ընկերոջը

Մեկ մեկնաբանություն to “Երեւանի Կոնյակի Գործարանի Բերդի Մասնաճյուղի Թորման Արտադրամասի Գործարկումը”

  1. Լուսինե says:

    Հրաշալի լուսանկարներ են: Թորման ապարատները ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև թույլ են տալիս բարձր որակի սպիրտ ստանալ:

Մեկնաբանել

Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes