|
This page was exported from TheBlog.am
[ http://theblog.am ] Export date: Thu Sep 9 15:16:45 2010 / +0000 GMT |
Փախլավա — նաեւ Պասային[note] Բաղադրությունը
[/note] Պատրաստման ԵղանակըՓուռը նախորոք տաքացնել մինչեւ 220°C: Ջուրն եռացնել: Ավելացնել շաքարավազը եւ 5-10 րոպե եռացնել: Ավելացնել լիմոնի աղը: Վերցնել կրակից ու թողնել որ սառչի: [tip]Այնպիսի փռի տապակ ընտրեք, որ այն համապատասխանի փախլավայի չափսին, այլապես շաքարաջրի մեկ մասը ի զուր կվատնեք:[/tip] Վերցնել փռի տապակը եւ այն յուղել: Սկսել շերտավոր խմորը դարսել դրանց արանքում քիչ յուղ քսելով: Շերտերի կեսը դարսելուց հետո լցնել դարչնով խառնված ընկույզի մանրացրած միջուկը: Հնարավոր է նաեւ ըստ ցանկության միջուկը բաժանել մի քանի շերտի: ![]() Շարունակել դարսել մնացած շերտերը դրանք փոքր-ինչ յուղելով: Դանակով կտրատել ըստ ցանկության՝ փախլավայաձեւ, քառակուսի կամ եռանկյունաձեւ, այնպես որ եփելուց հետո շաքարաջուրը լավ ներծծի: Մնացած յուղը ավելացնել վրան: Դնել փռի մեջ 50-60 րոպե՝ մինչեւ կարմրելը: ![]() Հանել եւ անմիջապես վրան ավելացնել նախորոք պատրաստված շաքարաջուրը: Կարելի է զարդարել ընկույզի հատիկներով կամ մանրույքով: Մատուցել սառը վիճակում: ![]() Հազար անուշ: |
|
Post date: 2010-02-26 08:58:04 Post date GMT: 2010-02-26 04:58:04 Post modified date: 2010-03-14 04:54:11 Post modified date GMT: 2010-03-14 00:54:11 |
| Export of Post and Page has been powered by [ Universal Post Manager ] plugin from www.ProfProjects.com |