[note]

Բաղադրությունը



  • 500 գրամ փախլավայի շերտավոր խմոր

  • 0,5 թեյի գդալ դարչին

  • 100 գրամ հալած յուղ, կարագ
    (կամ պասային տարբերակի համար` բուսական յուղ կամ մարգարին)

  • 600 գրամ շաքարավազ

  • մի պտղունց լիմոնի աղ

  • 400 մլ ջուր


[/note]


Պատրաստման Եղանակը


Փուռը նախորոք տաքացնել մինչեւ 220°C:

Ջուրն եռացնել: Ավելացնել շաքարավազը եւ 5-10 րոպե եռացնել: Ավելացնել լիմոնի աղը: Վերցնել կրակից ու թողնել որ սառչի:

[tip]Այնպիսի փռի տապակ ընտրեք, որ այն համապատասխանի փախլավայի չափսին, այլապես շաքարաջրի մեկ մասը ի զուր կվատնեք:[/tip]

Վերցնել փռի տապակը եւ այն յուղել: Սկսել շերտավոր խմորը դարսել դրանց արանքում քիչ յուղ քսելով: Շերտերի կեսը դարսելուց հետո լցնել դարչնով խառնված ընկույզի մանրացրած միջուկը: Հնարավոր է նաեւ ըստ ցանկության միջուկը բաժանել մի քանի շերտի:

Փախլավա - ընկույզը տարածել...

Շարունակել դարսել մնացած շերտերը դրանք փոքր-ինչ յուղելով:

Դանակով կտրատել ըստ ցանկության՝ փախլավայաձեւ, քառակուսի կամ եռանկյունաձեւ, այնպես որ եփելուց հետո շաքարաջուրը լավ ներծծի:

Մնացած յուղը ավելացնել վրան:

Դնել փռի մեջ 50-60 րոպե՝ մինչեւ կարմրելը:

Եփել 50-60 րոպե մինչեւ կարմրելը

Հանել եւ անմիջապես վրան ավելացնել նախորոք պատրաստված շաքարաջուրը:

Կարելի է զարդարել ընկույզի հատիկներով կամ մանրույքով:

Մատուցել սառը վիճակում:

Մատուցել սառը վիճակում

Հազար անուշ:

Export date: Thu Sep 9 15:12:37 2010 / +0000 GMT
This page was exported from TheBlog.am [ http://theblog.am ]
Export of Post and Page has been powered by [ Universal Post Manager ] plugin from www.ProfProjects.com