This page was exported from TheBlog.am [ http://theblog.am ] Export date:Thu Sep 9 15:17:51 2010 / +0000 GMT ___________________________________________________ Title: Փախլավա — նաեւ Պասային --------------------------------------------------- [note] Բաղադրությունը 500 գրամ փախլավայի շերտավոր խմոր 0,5 թեյի գդալ դարչին 100 գրամ հալած յուղ, կարագ (կամ պասային տարբերակի համար` բուսական յուղ կամ մարգարին) 600 գրամ շաքարավազ մի պտղունց լիմոնի աղ 400 մլ ջուր [/note] Պատրաստման Եղանակը Փուռը նախորոք տաքացնել մինչեւ 220°C: Ջուրն եռացնել: Ավելացնել շաքարավազը եւ 5-10 րոպե եռացնել: Ավելացնել լիմոնի աղը: Վերցնել կրակից ու թողնել որ սառչի: [tip]Այնպիսի փռի տապակ ընտրեք, որ այն համապատասխանի փախլավայի չափսին, այլապես շաքարաջրի մեկ մասը ի զուր կվատնեք:[/tip] Վերցնել փռի տապակը եւ այն յուղել: Սկսել շերտավոր խմորը դարսել դրանց արանքում քիչ յուղ քսելով: Շերտերի կեսը դարսելուց հետո լցնել դարչնով խառնված ընկույզի մանրացրած միջուկը: Հնարավոր է նաեւ ըստ ցանկության միջուկը բաժանել մի քանի շերտի: Շարունակել դարսել մնացած շերտերը դրանք փոքր-ինչ յուղելով: Դանակով կտրատել ըստ ցանկության՝ փախլավայաձեւ, քառակուսի կամ եռանկյունաձեւ, այնպես որ եփելուց հետո շաքարաջուրը լավ ներծծի: Մնացած յուղը ավելացնել վրան: Դնել փռի մեջ 50-60 րոպե՝ մինչեւ կարմրելը: Հանել եւ անմիջապես վրան ավելացնել նախորոք պատրաստված շաքարաջուրը: Կարելի է զարդարել ընկույզի հատիկներով կամ մանրույքով: Մատուցել սառը վիճակում: Հազար անուշ: --------------------------------------------------- Images: http://theblog.am/wp-content/uploads/2010/02/Pakhlava-TheBlog.am_.jpg http://theblog.am/wp-content/uploads/2010/02/pakhlava-2-TheBlog.am_.jpg http://theblog.am/wp-content/uploads/2010/02/pakhlava-1-TheBlog.am_.jpg --------------------------------------------------- --------------------------------------------------- Post date: 2010-02-26 08:58:04 Post date GMT: 2010-02-26 04:58:04 Post modified date: 2010-03-14 04:54:11 Post modified date GMT: 2010-03-14 00:54:11 ____________________________________________________________________________________________ Export of Post and Page has been powered by [ Universal Post Manager ] plugin from www.ProfProjects.com