TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

‘Բլոգի Մասին’ Դասի Պահոց

Beeline-ի Ծառայությունը Բարելավվել է

Հրապարակել է TheBlogger-ը 12-Մայիսի-2010-ին

Արդեն մեկ ամիս է ինչ օգտագործելով մեր HiLine-ի կապը, տեխնիկական խնդիրների պատճառով չէի կարողանում TheBlog.am-ի սերվերին միանալ:

Խնդրի բնույթը ինձ անհասկանալի լինելով նաեւ իմանալով Beeline-ի 100 համարին զանգերի երկարատեվ բնույթը, խուսաբում էի դիմել նրանց:

Երեք օր առաջ համարձակվեցի զանգահարել 100: Ինքնապատասխանիչը սկսեց բայց ես արդեն լիովին տրամադրվել էի 30-60 րոպեանոց «զրույցին»:

Համենայնդեպս սպասելիքներս չարդարացան…

Սեղմեցի 0 օպերատորին միանալու համար եւ 1-2 վայրկյանում օպերատորի ձայնը լսեցի: Նա ինձ միացրեց տեխնիկական աջակցման բաժին, ուր շատ գրագետ ինձ առաջարկեցին մի քանի փոփոխություն կատարել: Մոդեմը անջատել-միացնել
Խնդիրը չլուծվեց:

Նորից զանգեցի ու կրկին օպերատորը շատ արագ արձագանգեց: Այս անգամ առաջարկեց աշխատանքային օր-ժամերին զանգահարել:

Ինչեւէ, երեկ զանգահարեցի կարճատեւ զրուցեցի Beeline-ից Վանուշի հետ, պայմանավորվեցինք այսօր ինչ-որ քայլեր ձեռնարկել խնդրի բնույթը բացահայտելու համար:

Նշեմ որ յուրաքանչյուր զանգ տեւում էր տաս րոպեյի սահմաններում:

Բայց բանը դրան չհասավ: Արդեն ամեն ինչ անթերի գործում է:
Նույնիսկ չհասկացա որն էր խնդիրը…

Վերջում իմ փորձից ասեմ, որ Beeline-ը ապահովում է խոստացած կապի արագությունը եւ տվյալ դեպքից ելնելով կարող եմ համարել, որ տեխնիկական աջակցման բարելավման հարցում նրանք մեծ աշխատանք են կատարել:

Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes