Հետեւյալը Լեռներտ Էնգելբերցի ու Սենդր Փլագի համատեղ աշխատանքից մի քանի կարճ տեսագրություններ են իրենց վրեժի մասին պատմող երկու ժամյա փաստավավերագրագրականից:
Դանդաղեցված կադրերը միշտ էլ ինձ հմայում են: Իսկ տվյալ պարագայում ժամանակը պարզապես կանգ է առնում…
‘Արվեստ’ Դասի Պահոց
Վրեժ
Ստալկեր – Ներածական
Անկեղծ ասած՝ զարմացած եմ…
Զարմացած եմ որ Խորհրդային Միությունում առհասարակ նման թեմատիկա ունեցող կինոնկար կարելի էր նկարահանել:
Հիացած եմ եւ ոգեշնչված: Ասում են կինոյի թեմայի նախնական աղբյուր հանդիսացող «Пикник на обочине» գիրքը կարելի է ավելի արժեքավոր համարել եւ որ այն կարդալուց հետո կինոն դիտելը հիասթափություն է առաջացնում: Երեւի բախտս բերեց, որ դեռեւս չեմ կարդացել…
Շարժապատկեր
Այս տեսագրությունը պատրաստել են Դավիդ եւ Դան Նյուկոմբերը: Օգտագործելով timelapse եղանակը, նրանք բավականին բարդ աշխատանք ենք կատարել:
Արդյունքը ինչ խոսք՝ հրաշալի է:
Այս եղանակով, օգտվելով համակարգչից կամ լուսանկարչական խցիկի հատուկ ունակություններից, լուսանկարիչը կարգավորվող հաճախականությամբ պարբերաբար նկարում է տեսարանը: Հետագայում այդ կադրերը միացնում իրար շարժապատկերի մի հոսքի մեջ:
Ինձ ամենից շատ տպավորեցին ներքեւում թափառող ամպերը:
Խորհուրդ եմ տալիս դիտել HD տարբերակը: Դրա համար, դիտումը սկսելուց հետո սեղմեք 360p կոճակն ու ընտրեք ձեր էկրանի հնարավորություններին համապատասխանող առավելագույն լուծելիության աստիճանը (resolution):
Հովհաննես Թումանյան Քառյակներ
Հովհաննես Թումանյան Քառյակներ — Կարդում է Սուրեն Քոչարյանը:
Շատ գեղեցիկ ու իմաստուն խոսքեր են, որոնցից չես հագենա…
Թումանյանը` Գաղտնագետ ու Ծածկագետ — Hetq.am
Հեղինակ՝ Սոնա Ավագյան
Մահվանից 2 ամիս առաջ Հովհաննես Թումանյանն ասել է. «Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու: Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան: Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»:
1959 թ.` Թումանյանի 90 ամյակին, Ստեփան Զորյանը նշել է, որ Թումանյանի բարձր պոեզիան դեռ խորն ուսումնասիրված չէ, լուրջ անելիքներ կան: 10 տարի անց` Թումանյանի 100-ամյակին, Պարույր Սեւակը Թումանյանի ողջ պոեզիան բաժանել է 3 խորագրի («Հառաչանք», «Հայրենիքիս հետ», «Դեպի անհունը») եւ ասել. «Նա սկսեց հառաչանքով, ապրեց հայրենիքի հետ եւ գնաց դեպի անհունը»: Սեւակը եւս նշել է, որ Թումանյանի խոհափիլիսոփայական աշխարհը մնացել է չմեկնաբանված ու ստորադասված: 1994 թ.` Թումանյանի 125-ամյակին, Վահագն Դավթյանը նշել է, որ մենք ճանաչում ենք Թումանյանի 2 աշխարհներից մեկը, բայց նրա ոգեղեն աշխարհը մեզ համար մնացել է անհայտ: Կարդալ շարունակությունը… »
Գեւորգ Մուրադի Արվեստը
Եթե չեմ սխալվում, վերջին անգամ 11 տարի առաջ եմ տեսել Գեւորգին…
Կես գիշեր էր… Վերադառնում էի տուն: Աբովյան-Մոսկովյան խաչմերուկն ամայի էր: Անսպասելիորեն խավարի միջից համարյա ծիրանագույն լույսի մեջ մարմնավորվեց Գեւորգը՝ ժպիտը դեմքին: Նա կարկամած քայլերով մոտեցավ ինձ ու միանգամից զգացի, որ կարեւոր բան ունի հարղորդելու: Այդպես է լինում երբ զգում ես որ բաժակդ լցված է ու գերլցված:
Եղբայրական զրույցը կարճ էր: Բառերը մոտավոր եմ հիշում, բայց բովանդակությունն այսպիսին էր:
—Չմտածես որ խմած եմ, սկսեց նա… Պարզապես արդեն երկու գիշեր չեմ քնել: Գյումրվա Բիենալեյում էինք:
…Ընկերս ինձ համար նվագում էր տրոմբոնով ու ես իր նվագով ներշնչված նկարում էի ու ներշնչում նրան:
Խոսքով չեմ կարող արտահայտել ինչպիսի փոփոխություն է իմ մեջ կատարվում: Անգամ պարզ ու հասարակ գիծը որ քաշում եմ… հիմա տարբեր է…
Գեւորգի այդ հոգեւոր վիճակը միշտ աչքիս առաջ է, հիշեցնելով թե, առհասարակ՝ մարդ որքան երջանիկ կարող է լինել…
Ստորեւ ծանոթացեք Գեւորգ Մուրադի հերթական կենդանի կատարումը Տամբուկոյի՝ Մեքսիկայի Հարվածային Անսամբլի հետ 2007թ.: Շատ գեղեցիկ աշխատանք է.—
Նաեւ այցելեք Գեւորգ Մուրադի կայքը
Սարերի Լույսը
Առաջարկում ենք դիտել այս գեղեցիկ տեսահոլովակը: Կարծես բույսերի աչքերով դիտես արարչությունը: Երաժշտությունն էլ շատ տրամադրող է:
Ամբողջ էկրանով դիտելու համար սեղմեք vimeo-ի կողքի 4 սլաքներով նշանը:
Ձեզ բարի դիտում:
2006-ի Լավագույն Բանաստեղծությունը
Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի կողմից 2006-ի լավագույն բանաստեղծություն ճանաչված աշխատանքը գրված աֆրիկացի մի երեխայի կողմից:
Երբ ես ծնվեմ, ես սեւ:
Երբ ես մեծանամ, ես սեւ:
Երբ ես շոքեմ, ես սեւ:
Երբ ես վախեցած, ես սեւ:
Երբ ես հիվանդ, ես սեւ:
Եւ երբ ես մեռնեմ, ես դեռ սեւ:Եւ դուք՝ սպիտակ մարդիկ՝
Երբ դուք ծնվեք, դուք վարդագույն:
Երբ դուք մեծանաք, դուք սպիտակ:
Երբ դուք շոքեք, դուք կարմիր:
Երբ դուք մրսեք, դուք կապույտ:
Երբ դուք վախեցած, դուք դեղին:
Երբ դուք հիվանդ, դուք կանաչ
Եւ երբ դուք մեռնեք, դուք մոխրագույն…Եւ դուք ինձ գունավո՞ր եք անվանում: