TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

‘Ուշագրավ’ Դասի Պահոց

Առցանց Ֆուտբոլ

Հրապարակել է TheBlogger-ը 16-Հունիսի-2010-ին
2010 Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն

2010 Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն

Եթե ցանկանում եք Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությանը հետեւել առցանց, փորձեք հետեւյալ կայքերը՝

Անհավանական է հնչում բայց պարզեցինք, որ իրականություն է…

Աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը Մարտի 18-ին իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին էր հրավիրել: Վայրը շատ տրամադրող էր՝ Երեւանի Կոնյակի Գործարանի հնեցման արտադրամասը…

Մամլո ասուլիսին վարպետի մեկնաբանությամբ տեղեկացանք, որ ձայնասկավառակի հրատարակման շարժառիթ է հանդիսացել իր անվամբ ներկայացված, բայց լայն տարածում գտած կեղծ ու անորակ ձայնագրությունների առկայությունը:

Երեկույթին ներկա էին բազմաթիվ հայտնի մարդիկ, իսկ լրագրողները հյուրերից շատ էին…

Թերթեք լուսանկարների ալբոմը… Կարդալ շարունակությունը… »

Առաջին Անգամ Լրագրողների Հասարակության Մեջ

Հրապարակել է TheBlogger-ը 15-Մարտի-2010-ին

Երեւանի Կոնյակի Գործարանի հրավիրած մամլո ասուլիսին մասնակցելու առիթով, առաջին անգամ ինձ առիթ ընծայվեց ուղեկցել եւ առնչվել մոտավորապես քսան լրագրողների հետ, մարդիկ՝ ում լուսաբանումներին բազմիցս առնչվել էի բայց անձամբ ցայս չէի ճանաչել:

Կարդալ շարունակությունը… »

Մարտի 12-ին, Երեւանի Կոնյակի Գործարանը Տավուշի Բերդ քաղաքի իր մասնաճյուղում մամլո ասուլիս էր կազմակերպել: Առիթը թորման նոր արտադրամասի գործարկումն էր: Կարդալ շարունակությունը… »

Փախլավա — նաեւ Պասային

Հրապարակել է TheBlogger-ը 26-Փետրվարի-2010-ին

Բաղադրությունը

  • 500 գրամ փախլավայի շերտավոր խմոր
  • 0,5 թեյի գդալ դարչին
  • 100 գրամ հալած յուղ, կարագ
    (կամ պասային տարբերակի համար` բուսական յուղ կամ մարգարին)
  • 600 գրամ շաքարավազ
  • մի պտղունց լիմոնի աղ
  • 400 մլ ջուր

Կարդալ շարունակությունը… »

Հովհաննես Թումանյան Քառյակներ

Հրապարակել է TheBlogger-ը 24-Փետրվարի-2010-ին

Հովհաննես Թումանյան Քառյակներ — Կարդում է Սուրեն Քոչարյանը:

Շատ գեղեցիկ ու իմաստուն խոսքեր են, որոնցից չես հագենա…

Թումանյանը` Գաղտնագետ ու Ծածկագետ — Hetq.am

Հրապարակել է TheBlogger-ը 22-Փետրվարի-2010-ին

Հեղինակ՝ Սոնա Ավագյան

Մահվանից 2 ամիս առաջ Հովհաննես Թումանյանն ասել է. «Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու: Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան: Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»:

1959 թ.` Թումանյանի 90 ամյակին, Ստեփան Զորյանը նշել է, որ Թումանյանի բարձր պոեզիան դեռ խորն ուսումնասիրված չէ, լուրջ անելիքներ կան: 10 տարի անց` Թումանյանի 100-ամյակին, Պարույր Սեւակը Թումանյանի ողջ պոեզիան բաժանել է 3 խորագրի («Հառաչանք», «Հայրենիքիս հետ», «Դեպի անհունը») եւ ասել. «Նա սկսեց հառաչանքով, ապրեց հայրենիքի հետ եւ գնաց դեպի անհունը»: Սեւակը եւս նշել է, որ Թումանյանի խոհափիլիսոփայական աշխարհը մնացել է չմեկնաբանված ու ստորադասված: 1994 թ.` Թումանյանի 125-ամյակին, Վահագն Դավթյանը նշել է, որ մենք ճանաչում ենք Թումանյանի 2 աշխարհներից մեկը, բայց նրա ոգեղեն աշխարհը մեզ համար մնացել է անհայտ: Կարդալ շարունակությունը… »

Մազապուրծ… Բուն Իմաստով

Հրապարակել է TheBlogger-ը 9-Դեկտեմբերի-2009-ին

Եղեք բախտավոր…

Քսենյա Սիմոնովայի Արվեստը

Հրապարակել է TheBlogger-ը 7-Դեկտեմբերի-2009-ին

Ձեզ ենք ներկայացնում 2009-ի “Ուկրաինան Տաղանդ ՈՒնի” մրցույթի հաղթող՝ Քսենյա Սիմոնովայի ավազային նկարչության աշխատանքներից երկուսը:
Ներբեռնումը հնարավոր է երկար տեւի, բայց վստահեցնում եմ՝ չեք զղջալու…

Քսենյա Սիմոնովա -“Ուկրաինան Տաղանդ ՈՒնի-2009” մրցույթի հաղթող
Կարդալ շարունակությունը… »

Աշխարհի Տասնմեկերորդ Վախճանը

Հրապարակել է TheBlogger-ը 29-Նոյեմբերի-2009-ին

(2012) ֆիլմի լույս տեսնելով, ինչպես նաեւ Մայաների օրացույցների ու աշխարհի վերջի  կանխատեսումների նկատմամբ աշխարհում մեծացող հետաքրքրությամբ թվում է ճիշտ ժամանակն է որ անդրադառնանք դրանց:

Աշխարհի վերջի մասին կանխատեսումների մեծ մասը կրոնական տեսանկյուն են ունեցել: Չնայած դրան, աշխարհիկ հասարակությունը իր էական նպաստն է ունեցել սարսափի տարածման գործում: Առայժմ արված կանխատեսումները կիսում են մի ընդհանուր դրույթ.- այն որ բոլորի կանխատեսած ժամկետները գալիս ու անցնում են:

Ահա դրանցից, տասը որոնք առայժմ չեն արդարացրել իրենց:

Կարդալ շարունակությունը… »

Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes