TheBlog.am

Քո Առօրյան Հիմա եւ Այստեղ

‘Անեկդոտ’ Դասի Պահոց

Արբուն Ասեցիք, Հիշեցի…

Հրապարակել է TheBlogger-ը 27-Մայիսի-2010-ին

Երեւանում հայկական կոնյակի փառատոնի ավարտին, մեծագույն արտադրողների տնօրենները նստում են մի սեղանի շուրջ:

Մատուցողը մոտենում է եւ հարցնում թե ինչ կոնյակ էին կամենում:

- Ինձ ամենաբուրումնավետ, 22 տարեկան՝ Աշոտ Երկաթ տվեք, ասում է ՄԱՊ-ի տնօրենը:

- Ինձ լավագույն կոնյակ, 30 տարեկան Խենթ՝ տվեք, ասում է Պռոշյանի տնօրենը:

- Ինձ բացարձակ լավագույնը՝ Նոյ Տիրակալ տվեք, ասում է Նոյի տնօրենը:

- Ինձ էլ մեկ շիշ Կիլիկյա գարեջուր, ասում է Արարատի տնօրենը:

= Բայց ինչո՞ւ դու Արարատ չես պատվիրում, հարցնում են բոլորը:

- Քանի ոչ մեկդ կոնյակ չի խմում, ես էլ չեմ խմում, առարկում է Արարատի տնօրենը:

Մեկ շիշ «Ապարան»

Հրապարակել է TheBlogger-ը 19-Մայիսի-2010-ին

- Մեկ շիշ Ապարանի ջուր տվեք:

= Ապարանցի ե՞ք:

- Ըհը, էլի սկսվեց… Հա, ապարանցի եմ: Բայց ինչո՞ւ ես հարցնում ապարանցի եմ թե ոչ: Ասենք եթե մեկը Ջերմուկ ուզեր՝ կհարցնեի՞ր ջերմուկցի է, կամ եթե Արզնի ուզեր՝ կհարցնեի՞ր արզնեցի է, կամ եթե Դիլիջան ուզեր՝ կհարցնեիր դիլիջանցի է, կամ եթե Գառնի ուզեր՝ կհարցնեի՞ր գառնեցի է: ՀԱ՞, ԱՍԱ… ԿՀԱՐՑՆԵԻ՞Ր…

= Չէ, չէի հարցնի:

- Լավ այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ հարցնում ապարանցի եմ թե ոչ. պարզապես որովհետեւ Ապարանի՞ ջուր եմ ուզում:

= Չէ, որովհետեւ սա հագուստի խանութ է…

Get Adobe Flash playerPlugin by wpburn.com wordpress themes