‘Անձ’ Դասի Պահոց
Ծիրանի Տիրակալ՝ Ջիվան Գասպարյանի Անդրանիկ Ձայնասկավառակի Շնորհանդեսը
Անհավանական է հնչում բայց պարզեցինք, որ իրականություն է…
Աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը Մարտի 18-ին իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին էր հրավիրել: Վայրը շատ տրամադրող էր՝ Երեւանի Կոնյակի Գործարանի հնեցման արտադրամասը…
Մամլո ասուլիսին վարպետի մեկնաբանությամբ տեղեկացանք, որ ձայնասկավառակի հրատարակման շարժառիթ է հանդիսացել իր անվամբ ներկայացված, բայց լայն տարածում գտած կեղծ ու անորակ ձայնագրությունների առկայությունը:
Երեկույթին ներկա էին բազմաթիվ հայտնի մարդիկ, իսկ լրագրողները հյուրերից շատ էին…
Թերթեք լուսանկարների ալբոմը… Կարդալ շարունակությունը… »
Փախլավա — նաեւ Պասային
Բաղադրությունը
- 500 գրամ փախլավայի շերտավոր խմոր
- 0,5 թեյի գդալ դարչին
- 100 գրամ հալած յուղ, կարագ
(կամ պասային տարբերակի համար` բուսական յուղ կամ մարգարին) - 600 գրամ շաքարավազ
- մի պտղունց լիմոնի աղ
- 400 մլ ջուր
Մեծ Պահքն Սկսվում է Փետրվարի 15-ին
Կարճ ժամանակ է մնում Մեծ Պահքի սկզբին:
Շատերը գիտակցելով սննդի չարաշահման երեւույթը—երբ սնվում ենք ոչ թե մարմնի կարիքի սահմաններում այլ մտքի, ցանկանում են Մեծ Պահքը պահել, չնայած դրան որ հոգեւոր կամ կրոնական հետաքրքրություն չունեն:
Հաճախ եմ լսել մարդկանցից ովքեր չեն սկսել Մեծ Պահքը կամ Պասը պահել, որովհետեւ պարզապես դրա սկսելու օրը չեն իմացել,հետո էլ «Կիսատ պաս պահելս որն է» ասելով չեն էլ շարունակել:
Այստեղ կան երկու կետ, որոնց ուղղությամբ ձեր ուշադրությունը կուզենայինք հրավիրել.-
- Մեծ Պահքը անձնական փորձառություն է: Դա կպահեք ինչպես դուք կպահեք: Եթե կատարեք հոգեւոր հայրերի ընդունած ձեւաչափով դա կդառնա Մեծ Տոն եւ առավել օգտակար կլինի:
- Եթե աշխատեք պահել ձեր կարողության սահմանում, բայց առանց ինքնախաբկանքի ջանաք մաքրել ձեր միտքն ու մարմինը դա նույնպես շատ օգտակար կարող է լինել:
Անդամակցեք մեր Մեծ Պահք Facebook Group-ին, բաժնեկցեք Մեծ Պահքի ձեր փորձառությունը եւ ստացեք հիշեցումներ, բաղադրատոմսեր եւ ոչ միայն:
Եւ վերջում, Մեծ Պահքը ինչ-որ վարձքի դիմաց չի պահվում:
Գուցե դա մի ձայն է, որ բխում է մեր էության խորքից եւ կանչում է մեզ զարթնելու մեր էգոյի վարաքույրի տակից եւ տեսնելու գեղեցիկ ու բարի կյանքը, որ պարզապես «Է»: