‘Հասարակություն’ Դասի Պահոց
Մի Բարի Շարադրություն Գյուղի Աշնան Մասին
Գիգորը, Սուտլիկ Որսկանն ու օտարալեզու դպրոցները մեկ շարադրության մեջ…
Ի դեպ՝ Յաղդանի մասին…
Յաղդան (Լոռի)
Բնակչություն՝ 260
Մակերես՝ 11.48 կմ2
Գյուղը (անունը նշանակում է յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանում) հիմնադրվել է 1821թ.: Այստեղ հույներ եկել են Օսմանական կայսրության Մաշալա գյուղից: Այն հայտնի է որպես հունական գյուղ: Այսօր հույների թիվը զգալի պակասել է 1991թ. սկսած արտագաղթի պատճառով դեպի պատմական հայրենիք`Հունաստան:
Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1200մ բարձրության վրա: Շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ: Գյուղին ջուր մատակարարում է Ստեփանավանի ջրմուղ կոյուղին:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Կլիման հիմնականում նորմալ է եղել, չհաշված վերջին տարիների փոփոխությունները, որոնցից տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները: Գյուղը մասամբ օգտվում է ոռոգման ջրից:
Տնտեսությունը ցորենի, կարտոֆիլի արտադրություն, անասնապահություն:
Գյուղն ունի ութամյա դպրոց: Վերակառուցված է, բարվոք վիճակում, ուր սովորում է 48 աշակերտ:
Համայնքն ունի մշակույթի տանը հատկացված 1 կիսաքանդ շենք, որը բոլորովին չի օգտագործվում: Դրա փոխարեն վերանորոգվել եւ միջոցառումների համար օգտագործվում է կից շինությունը:
Գործող գրադարանն ունի 12492 անուն գիրք:
Կա նաեւ բուժկետ:
Աղբյուրը՝ Հայաստանի Համայնքների Միություն
A Short Love Story
A man and a woman who had never met before, but who were both married to other people, found themselves assigned to the same sleeping room on a trans-continental train.
Though initially embarrassed and uneasy over sharing a room, they were both very tired and fell asleep quickly, he in the upper berth and she in the lower.
At 1:00 AM, the man leaned down and gently woke the woman saying,………. ‘Ma’am, I’m sorry to bother you, but would you be willing to reach into the closet to get me a second blanket?
I’m awfully cold.’
‘I have a better idea,’ she replied ‘Just for tonight,…… let’s pretend that we’re married.’
‘Wow!…… That’s a great idea!’, he exclaimed.
‘Good,’ she replied. ………….’Get your own blanket.’
After a moment of silence, ……….. he farted.
Ծիրանի Տիրակալ՝ Ջիվան Գասպարյանի Անդրանիկ Ձայնասկավառակի Շնորհանդեսը
Անհավանական է հնչում բայց պարզեցինք, որ իրականություն է…
Աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը Մարտի 18-ին իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին էր հրավիրել: Վայրը շատ տրամադրող էր՝ Երեւանի Կոնյակի Գործարանի հնեցման արտադրամասը…
Մամլո ասուլիսին վարպետի մեկնաբանությամբ տեղեկացանք, որ ձայնասկավառակի հրատարակման շարժառիթ է հանդիսացել իր անվամբ ներկայացված, բայց լայն տարածում գտած կեղծ ու անորակ ձայնագրությունների առկայությունը:
Երեկույթին ներկա էին բազմաթիվ հայտնի մարդիկ, իսկ լրագրողները հյուրերից շատ էին…
Թերթեք լուսանկարների ալբոմը… Կարդալ շարունակությունը… »
Առաջին Անգամ Լրագրողների Հասարակության Մեջ
Երեւանի Կոնյակի Գործարանի հրավիրած մամլո ասուլիսին մասնակցելու առիթով, առաջին անգամ ինձ առիթ ընծայվեց ուղեկցել եւ առնչվել մոտավորապես քսան լրագրողների հետ, մարդիկ՝ ում լուսաբանումներին բազմիցս առնչվել էի բայց անձամբ ցայս չէի ճանաչել:
Մարտի 12-ին, Երեւանի Կոնյակի Գործարանը Տավուշի Բերդ քաղաքի իր մասնաճյուղում մամլո ասուլիս էր կազմակերպել: Առիթը թորման նոր արտադրամասի գործարկումն էր: Կարդալ շարունակությունը… »
Մեծ Պահքն Սկսվում է Փետրվարի 15-ին
Կարճ ժամանակ է մնում Մեծ Պահքի սկզբին:
Շատերը գիտակցելով սննդի չարաշահման երեւույթը—երբ սնվում ենք ոչ թե մարմնի կարիքի սահմաններում այլ մտքի, ցանկանում են Մեծ Պահքը պահել, չնայած դրան որ հոգեւոր կամ կրոնական հետաքրքրություն չունեն:
Հաճախ եմ լսել մարդկանցից ովքեր չեն սկսել Մեծ Պահքը կամ Պասը պահել, որովհետեւ պարզապես դրա սկսելու օրը չեն իմացել,հետո էլ «Կիսատ պաս պահելս որն է» ասելով չեն էլ շարունակել:
Այստեղ կան երկու կետ, որոնց ուղղությամբ ձեր ուշադրությունը կուզենայինք հրավիրել.-
- Մեծ Պահքը անձնական փորձառություն է: Դա կպահեք ինչպես դուք կպահեք: Եթե կատարեք հոգեւոր հայրերի ընդունած ձեւաչափով դա կդառնա Մեծ Տոն եւ առավել օգտակար կլինի:
- Եթե աշխատեք պահել ձեր կարողության սահմանում, բայց առանց ինքնախաբկանքի ջանաք մաքրել ձեր միտքն ու մարմինը դա նույնպես շատ օգտակար կարող է լինել:
Անդամակցեք մեր Մեծ Պահք Facebook Group-ին, բաժնեկցեք Մեծ Պահքի ձեր փորձառությունը եւ ստացեք հիշեցումներ, բաղադրատոմսեր եւ ոչ միայն:
Եւ վերջում, Մեծ Պահքը ինչ-որ վարձքի դիմաց չի պահվում:
Գուցե դա մի ձայն է, որ բխում է մեր էության խորքից եւ կանչում է մեզ զարթնելու մեր էգոյի վարաքույրի տակից եւ տեսնելու գեղեցիկ ու բարի կյանքը, որ պարզապես «Է»:

